Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Swarovski-ով՝ Ռոնալդուի հայտնի գոլը

Swarovski-ով՝ Ռոնալդուի հայտնի գոլը
21.12.2018 | 03:02

Չեմպիոնների լիգայի 2017/18 խաղարկության քառորդ եզրափակչում պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, որն այն ժամանակ «Ռեալի» կազմում էր հանդես գալիս, դարձավ իտալական «Յուվենտուսի»՝ իր ապագա թիմի դարպասը փայլուն գոլով դրոշմակնքած գոլի հեղինակ, ինչն իր հերթին ոգեշնչել է կոլումբիացի նկարչին՝ պարտադրելով բավականին ինքնատիպ ձևով անդրադառնալ դարպասի այդ գրավմանը:

Կոլումբիացին դա պատկերել է ամբողջովին Swarovski քարերով: «Շնորհակալություն, Քրիշտանու, որ հավատացիր իմ տաղանդին»,- գրել է նկարիչ Mr Bling-ն Instagram-ում` հրապարակելով Ռոնալդուի հետ նկարը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3733

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ